Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ևս «Ծառուկյան դաշինք»-ի հետ

1532

Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը տարածել է հայտարարություն առաջիկա խորհրդարանական ընտրություններում «Ծառուկյան դաշինք»-ի հետ համագործակցության մասին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

 

2014–ից ի վեր Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը համագործակցել է Գագիկ Ծառուկյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ մաս կազմելով համաժողովրդական շարժման, իսկ 2015թ. տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո շարունակել է արդյունավետ փոխգործակցությունն Ազգային ժողովում, Բարգավաճ Հայաստանի հետ միասնական ցուցակով մասնակցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Տարիների այս սերտ համագործակցությունը մեր կուսակցությունների միջև ապացուցել է իր կենսունակությունը, քաղաքական մոտեցումների ընդհանրությունը և ունի բոլոր հնարավորությունները շարունակվել նաև գալիք ընտրություններին և դրանցից հետո:

Ոսւտի՝ Վերակազմյալ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը, մտահոգ լինելով երկրի բարեհաջող ապագայի համար արմատական սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ և գտնելով, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվող շարժումն ունի լրջագույն ներուժ բեկում մտցնելու քաղաքական գործընթացներում, հայտարարում է, որ անկախ բանակցությունների վերջնարդյունքից միանում է Գագիկ Ծառուկյանի գլխավորած շարժմանն ու կոչ է անում իր կուսակիցներին և համակիրներին ակտիվորեն մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և իրենց ձայնը տալ «Գագիկ Ծառուկյան» դաշինքին:

Կարդալ նաև

Դաշնակցությունը հանգիստ, խաղաղ աշխատում է. ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյան