ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը միանում են «Ծառուկյան դաշինք»-ին, ՀՅԴ-ն միայնակ է մասնակցելու

3649

Ավանդական երկու հայկական կուսակցություններ՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան (ՍԴՀԿ) և Ռամկավար Ազատական (ՌԱԿ) կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են «Ծառուկյան դաշինք»-ով:

Այդ մասին անցնող օրերին մամուլի միջոցներով տեղեկացրել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը և Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, ԱԶԳ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:

Մեկ այլ ավանդական կուսակցություն՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը այսօր իշխանական կոալիցիայի մասն է կազմում ՀՀԿ-ի հետ, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ:

Նաև կարդալ՝

ՀՀՇ-ն և «Առաքելությունը» միանում են «Ծառուկյան դաշինք»-ին

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին. Աղվան Վարդանյան

Նաև դիտել՝

Դաշնակցությունը հանգիստ, խաղաղ աշխատում է. ՀՅԴ շտաբի պետ Աղվան Վարդանյան