Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» միայնակ կմասնակցի ընտրություններին

843

«Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը ասել է, որ կուսակցության փետրվարի 11-ին կայանալիք համագումարում կհրապարակվի նախընտրական ցուցակը:

«Մենք միայնակ ենք գնալու ընտրություններին, քանի որ քաղաքական դաշտի կայացման համար կուսակցությունները պետք է առանձին մասնակցեն։ Պատմությունը ցույց է տվել, դաշինքները վաղ թե ուշ փլուզվում են»,- ըստ Ա1 պլյուսի ասել է Շահգելդյանը: