Սերժ Սարգսյան. «Ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը»

1888

Հունվարի 26-ին իշխանական ՀՀԿ-ի խորհրդի նիստում ունեցած ելույթում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հակիրճ անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձին:

«Մի քանի խոսք, ընդամենը երկու բառ այս օրերին հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալու և դաշինքներ ձևավորվելու մասին: Շատ հակիրճ եմ ասում՝ ես չեմ ողջունել Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալը»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Հ. Գ. Մեր տեղեկություններով Սերժ Սարգսյանը մի քանի պատվիրակություն է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ՝ նրան հորդորելով չվերադառնալ ակտիվ քաղաքականություն, սակայն Ծառուկյանը մնացել է անդրդվելի: