Հայաստանի անկախության ճանաչման առիթով վարչապետ Խատիսյանի նամակը Փարիզ

694

Հայաստանի անկախության ճանաչումը

Փարիզ, Գերագույն Խորհրդի նախագահին

Երևան, 24 հունվարի

Հայաստանի ժողովուրդը և կառավարությունը խորապես ուրախ Հայաստանի պետության՝ Գերագույն Խորհրդի կողմից ճանաչման առթիվ, խնդրում են Ձեզ ընդունել իրենց ամենախորին երախտագիտության հավաստիքը:

Հայ ժողովուրդը հաստատ համոզված է, որ Ձեր Բարձր Խորհուրդը, ներշնչված հայկական դատի արդարությամբ և ընդունելով նրա պահանջների իրավասությունը, որոնք հիմնված են հերոսական պայքարների և ամենածանր զոհողությունների վրա, շուտով կճանաչի Ամբողջական Հայաստանի անկախությունը, որին միացած է ամբողջ ժողովրդի միահամուռ ցանկությունը:

Հայաստանի նախարարապետ և արտաքին գործերի նախարար Ա. Խատիսյան

Յառաջ, 25 հունվարի, 1920, թիվ 18