Բարգավաճ Հայաստանը՝ «Ծառուկյան դաշինքով»

2514

Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը այսօր հանդիպել է կուսակցության անդամների հետ: Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ, ամենայն հավանականությամբ՝ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Ծառուկյան դաշինքով»:

Ծառուկյանը, ով Սերժ Սարգսյանի հետ լուրջ տարաձայնություններից հետո 2015-ի փետրվարին ստիպված եղավ հեռանալ քաղաքականությունից՝ հրաժարվելով նաև կուսակցության ղեկավարի պաշտոնից, առաջիկա երկու շաբաթների ընթացքում կայանալիք համագումարում կրկին կընտրվի ԲՀԿ կուսակցության նախագահի պաշտոնում:

Կարդալ նաև՝ 

Գագիկ Ծառուկյանը բացում է Սերժ Սարգսյանի փակած էջը