Սփյուռքահայերի համար ԵԼՔ-ը Հայաստան վերադառնալն է, հայրենիքում գործ ու տուն ունենալը

901

«Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններից ձևավորված դաշինքը  2017-ի ապրիլի 2-ի ընտրություններում հանդես է գալու «Ելք» դաշինք անունով։

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, ըստ Aravot.am-ի, գրել է.

ԵԼՔ-ը Աստվածաշնչի ամենահիմնական և ամենահուսադրող գրքերից մեկի կարճ, բայց կատարյալ գտնված անվանումն է:

ԵԼՔ-ը հրեա ժողովրդի համար ստրկությունից ազատվելը, սեփական երկիր ու հայրենիք ունենալն էր, իսկ մեզ՝ հայերիս համար, ԵԼՔ-ը Հայաստանը ապահով, բարեկեցիկ և զարգացող երկիր դարձնելն է:

Հայաստանում բնակվողներիս միակ ԵԼՔ-ը ընտրությունները որպես ճիշտ և խաղաղ միջոց օգտագործելն է ու այս անցյալում մնացած` հետամնաց համակարգից ԵԼՔ-ը անցնցում ազատվելն է:

Սփյուռքահայերի համար էլ ԵԼՔ-ը Հայաստան վերադառնալն է, կամ հայրենիքում գործ ու տուն ունենալը:

Մեր ԵԼՔ-ը մենք ենք:

ԵԼՔ-ը մեր վախերից մեզ ազատելն է, մեր անկախությունը ինքնուրույն ապահովելը, երկիրը Հայրենիք դարձնելը:

ԵԼՔ բառում հույս ու Աստված կա…