Ռոգոզինը Ալիևին կբացատրի, թե ինչու է Ռուսաստանը Հայաստանին «Իսկանդեր» մատակարարել

1377

Ռոգոզինը Բաքվին «կպարզաբանի ՀՀ-ին «Իսկանդերի» մատակարարման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը»․Կոմերսանտ

ՌԴ փոխնախագահ Դմիտրի Ռոգոզինը այսօր աշխատանքային այցով մեկնում է Բաքու, որտեղ կայանալու է ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստ, ինչպես նաև հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Կոմերսանտ» թերթի տեղեկություններով, կողմերը քննարկելու են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ինչպես նաև վերջերս Հայաստանին «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական համալիրների մատակարարումը Ռուսաստանի կողմից։

«Կոմերսանտ»-ի աղբյուրների հաղորդմամբ՝ ռուսաստանցի բանակցողների հիմնական խնդիրներից մեկը լինելու է Հայաստանին «Իսկանդեր»-ի մատակարարման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման պարզաբանումը, քանի «ադրբեջանցի գործընկերները շատ բացասական են արձագանքել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում իրադարձությունների նման զարգացմանը»։

Թերթը հավելում է, որ ռուսաստանյան կողմը մշտապես հայտարարել է այն մասին, որ ձգտում է բարդ տարածաշրջանում պահպանել ուժերի հավասարակշռություն։

ՍիվիլՆեթ