«1000 դրամների օրենք»-ը ընդունվեց

3130

«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» նախագիծը այսօր, դեկտեմբերի 14-ին, Ազգային ժողովն ընդունել է երկրորդ ընթերցմամբ՝ 96 կողմ, 4 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

«Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է ստեղծել հիմնադրամ, որի համար քաղաքացիների աշխատավարձից ամեն ամիս 1000-ական դրամ պետք է գանձել և ուղղել բանակին։

Նախաձեռնությունը ժողովրդի մեջ ստացել է «1000 դրամների օրենք» անունը։

Դիտել նաև՝