Չինարի, Չորաթան, Արծվաբերդ. արտագաղթածները վերադառնում ե՞ն

2238

Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը Առավոտ օրաթերթին ասել է, Չորաթանից արտագաղթածները սկսել են վերադառնալ, արտագաղթ այլևս չկա, քանի որ ստեղծվել է արտադրություն:

Ծագումով տավուշցի Սուրեն Երիցյանը մարզի Չորաթան, Չինարի, Արծվաբերդ գյուղերում ձեռնոցների արտադրություն է դրել: Չորաթան գյուղում գործարանն աշխատում է, ունի շուրջ 200 աշխատող, մոտ 70 աշխատող աշխատում է Արծվաբերդ գյուղում բացված նույն գործարանի մասնաճյուղում, խոշոր ներդրումներ են իրականացվում նաեւ Բերդում՝ նույն արտադրությունը իրականացնելու: Միջին աշխատավարձը մոտ 200 հազար դրամ է:

«Գյուղը 100 տոկոսով ապահովված է աշխատանքով: Չկա մարդ, որ ուզենա ու չկարողանա աշխատել: Նույնիսկ 65-70 տարեկան մարդիկ, եթե ուզենան աշխատել, տեղը կա: 65 տարեկան աշխատողներ ունենք: Եթե մարդիկ աշխատում են, մնացածը՝ ճանապարհը, էս-էն, մեր աչքին չեն երեւում: Երիտասարդ ընտանիքից մարդ ու կին աշխատում են, իրենց տունը ամսական 250-300 հազար փող է մտնում»,- Առավոտ օրաթերթին ասել է, Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

Դիտել նաև՝

https://www.aniarc.am/2016/09/21/civilnet-tatul-film-tavush/

Կարդալ նաև՝

Զեկույց՝ «Հայկական սահման. Տավուշ»