Թուրքիան բացահայտ աջակցել է Ադրբեջանին ապրիլյան 4-օրյա բախումների ընթացքում. ԵՄ զեկույց

1416

Եվրոպական Միությունը Թուրքիային մեղադրել է ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու համար, ասվում է կառույցի՝ Թուրքիայի անդամակցության պատրաստվածության վերաբերյալ Եվրահանձնաժողովի հրապարակած տարեկան զեկույցում։

Հարավային Կովկասին և Կենտրոնական Ասիային նվիրված հատվածում նշվում է, որ պաշտոնական Անկարան բացահայտ աջակցություն է հայտնել Ադրբեջանին 2016 թվականի ապրիլին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների ընթացքում, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը։

Զեկույցում նշվում է, որ 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս չեն վավերացվել։ Բացի այդ՝ «Թուրքիայի իշխանությունները շարունակում են կոշտ արձագանքել որևէ երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին»։

Ազգային փոքրամասնություններին ուղղված ատելություն պարունակող ելույթներն ու սպառնալիքները Թուրքիայում շարունակում են մնալ լրջագույն խնդիր։ Զեկույցում խոսվում է հայերի դեմ ատելություն սերմանող հայտարարությունների մասին։