Ղարաբաղյան խնդիրը պետք է արագ լուծել. Հայաստանի Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկով

1580

Հայաստանի Ազգային հերոս, ԽՍՀՄ նախկին վարչապետ Նիկոլայ Ռիժկովը այսօր Երևանում հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է արագ լուծել, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին հարցին ի պատասխան նա նշել է, որ այդ թեման շատ է շոշափվում։

«Այո, Ռուսաստանը իրոք զբաղվում է զենքի վաճառքով: Եվ ի՞նչ: Դա չի նշանակում, որ մենք հատուկ ենք վաճառում, որ այնտեղ կռիվ լինի, պետք է ղարաբաղյան խնդիրն արագ լուծել, այդ դեպքում ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասել է Ռիժկովը։

Հայաստանի այլազգի միակ Ազգային հերոս Ռիժկովը Հայաստան-Ռուսաստան Միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահն է, ով այսօր Երևանում մասնակցել է հանձնաժողովի հերթական նիստին: