Մ. Նահանգները Հայաստանի համար կմնա կայուն և հաստատուն գործընկեր

1573

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը այսօր առավոտյան ԱՄՆ նախագահական ընտրությունների առիթով դեսպանատանը կազմակերպված հավաքույթի ընթացքում հայտարարել է, որ «Միացյալ Նահանգները կմնա Հայաստանի համար կայուն և հաստատուն գործընկեր»։

Դեսպանը, մեջբերելով ամերիկացի դիվանագետներից մեկի խոսքերը, ասել է, որ անկախ այն բանից, թե որ կուսակցությունն է հաղթում նախագահական ընտրություններում, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը 80 տոկոսով անփոփոխ է մնում։

«Ամերիկյան արժեքները, ազգային շահերը և մեր բարեկամները աշխարհում չեն փոխվում նախագահի ընտրությամբ։ Իսկ արտաքին քաղաքականության այդ 20 տոկոս փոփոխությունները պայմանավորված են տվյալ նախագահի ունեցած գերակայություններով, այսինքն՝ որոշ հարցեր կարող են ավելի մեծ կարևորություն ստանալ այս կամ այն նախագահի օրոք»,- ասել է Միլսը։