Թաթուլ Հակոբյանը մասնակցում է Հայ գրքի 37-րդ ցուցահանդեսին

1301

Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը իր և ԱՆԻ կենտրոնի շուրջ մեկ տասնյակ հրատարակություններով մասնակցում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո Անթիլիասի մայրավանքում բացված Հայ գրքի համահայկական 37-րդ ցուցահանդեսին:

Ցուցահանդեսի պաշտոնական բացումը, ներկայությամբ Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանի, հոկտեմբերի 30-ին կատարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն: Ցուցահանդեսը, որին ներկայացված են հին և նոր հարյուրավոր արժեքավոր գրքեր, կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը:

Ցուցահանդեսի շրջանակներում առանձին սեղանի վրա Թաթուլ Հակոբյանը ներկայացնում է իր և ԱՆԻ կենտրոնի հրատարակած հատորները, որոնցից Յովհաննէս Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք» գրքի նոր՝ 2016-ի վերահրատարակությունը, ներկայացվում է առաջին անգամ:

Նոյեմբերի 1-ի երեկոյան ժամը 7-ին Հակոբյանը դասախոսությամբ հանդես կգա Բեյրութի Հայկազյան համալսարանում, որտեղ կներկայացնի նաև Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք»-ը:

 Դիտել նաև՝ 

https://www.aniarc.am/2016/10/30/antilias-book-fare-october-30/

Կարդալ նաև՝

Հայ Գիրքի համահայկական 37-րդ ցուցահանդէսին բացումը