Ղարաբաղյան առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական կարգավորման հարցում

881

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանում հայտարարել է, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով նորմալ տնտեսական համագործակցություն տարածաշրջանում, դա այնպիսի կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում», համաձայն ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայանի ասել է Լավրովը:

«Եթե Հայաստանն ու Թուրքիան հանկարծ վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց կապելու դա ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր տպավորություններով, ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացը առանցքային նշանակություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում», ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: