«Հայաստանի 2017-ի ընտրությունը» խորհրդաժողովի օրակարգը, ձևաչափը և զեկույցները

951

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հոկտեմբերի 22-ին Գյումրիում (Շահումյան փող., 69 շենք, Արևամանուկ կենտրոն) կազմակերպում է «Հայաստանի 2017-ի ընտրությունը. Հայացք ներսից և Սփյուռքից» խորագրով մեկօրյա խորհրդաժողով՝ նվիրված գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Խորհրդաժողովի օրակարգը

11.30 – Բացում

11.35 – 11.50 – ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, ԱՆԻ կենտրոնի համակարգող

«Հայաստանի համապետական ընտրությունները. 1990-ից 2017»

11.50 – 12.05 – ՄԱՆԵ ԹԱՆԴԻԼՅԱՆ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար

«Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք թույլ չեն տալիս կազմակերպել արդար քվեարկություն»

12.05-12.20 – ԻՒԱՆ ԱՐՏՀԱԼՋԵԱՆ, ՀՅԴ, ճարտարագետ

«Ժողովրդավարության սյուները. իմ դերը»

12.20-12.50 – հարցեր և քննարկում,

12.50-13.30 – ճաշ,

13.30-13.45 – ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ

«ՏԻՄ ընտրությունների դերը համապետական փոփոխությունների համատեքստում»

13.45-14.00 – ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ, «Թրանսփարենսի ինթերնեյշնըլ»

«Դիտորդական առաքելության դերը 2017-ի խորհրդարանական ընտրություններում»

14.00 -14.20 – հարցեր և քննարկում

14.20 -14.50 – սուրճի դադար

14.50 – 15.05 – ԳԵՂԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ

«Արցախյան ընտրական գործընթացների քառորդդարյա փորձի առանձնահատկությունները»

15.05 – 15.20 – ԱՐՍԵՆ ԽԱՌԱՏՅԱՆ, Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու լրատվամիջոցի գլխավոր խմբագիր

«Վրաստանի ազգային փոքրամասնությունները և 2016-ի խորհրդարանական ընտրությունները»

15.20 – 15.40 – հարցեր և քննարկում

15.40 – 15.55 – ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ՍիվիլՆեթ,  քաղաքական մեկնաբան, հաղորդավար

«Ընդդիմադիր քաղաքի համբավը և համապետական ընտրությունների փորձը Գյումրիում»

15.55 – 16.10 – ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԳԱԼԱ կուսակցության վարչության անդամ

«Գաղափարակից Լիբերալների Ալյանս (ԳԱԼԱ)-ի փորձը»

16.10 – 16.30 – հարցեր և քննարկում

16.30 – 16.40 – սուրճ, խորհրդաժողովի փակում:

Խորհրդաժողովը ամբողջությամբ՝ ելույթները և քննարկումները, տեսագրվելու են և տեղադրվելու www.aniarc.am կայքում:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Լուսանկարը՝ Հայկ Ադամյանի