«Ընդդիմություն» դարձած ՀՀԿ-ական Վիկտոր Դալլաքյանին բան չի պատահի

1247

Հոկտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Ազգային ժողովում Հայաստանի նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոններից և դուրս է գալիս իշխող ՀՀԿ-ի շարքերից։

Նա ասել է, որ վերադառնում է քաղաքականություն և մասնակցելու է 2017թ․ խորհրդարանական ընտրություններին։ Դալլաքյանը ընդգծել է, որ եթե իր ելույթից հետո իրեն կամ իր ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։

Դալլաքյանը կարող է հանգիստ քնել: Նրան բան չպատահեց անգամ այն ժամանակ, երբ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը կազինոյում կոնը 50 հազար է դնում: