Նիկոլ Փաշինյան. Գյումրիում եւ Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք

1338

Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք, հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը, գրել է Փաշինյանը Ֆեյսբուքյան էջում:

Հոկտեմբերի 2-ին Գյումրիում և Վանաձորում կայացած տեղական ընտրությունների նախնական արդյունքներով ընդդիմադիր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի հաղթահարել ավագանու կազմում ներկայացված լինելու շեմը:

Վանաձորում Քաղաքացիական պայմանագիրը ստացել է քվեների մոտ 4, իսկ Գյումրիում՝ շուրջ 1.5 տոկոսը:

Այս կուսակցության ղեկավար կազմից է Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: