Սեպտեմբերի 8-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Արցախյան հակամարտության կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների թեմաներով դասախոսություն է կարդացել Բոստոնի հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու սրահում:
Ելույթից հետո ներկաները բազմաթիվ հարցեր են ուղել Հակոբյանին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, մասնավորապես՝ վարչապետի փոփոխությանը, Սասնա ծռերի գործողությանն ու դրանից հետո ստեղծված իրավիճակին:
Մոտ մեկուկես ժամ տևած հանդիպումից հետո ներկաները հնարավորություն են ունեցել ձեռք բերել Հակոբյանի «Karabakh Diary: Green and Black» և «Armenians and Turks» հատորները:
Հակոբյանը նախքան Բոստոնը սեպտեմբերի 4-ին և 6-ին հանդիպում-դասախոսություններ էր ունեցել Նեշվիլ քաղաքի (Թենեսի նահանգ) և Նյու Յորքի հայ համայնքներիի հետ:
Նրա 10-օրյա շրջագայությունը ներառում է ամերիկյան յոթ նահանգներ: Այսօր, սեպտեմբերի 9-ին, Հակոբյանը հանդիպում-դասախոսություն կունենա Վաշինգտոնի հայ համայնքում: Ձեռնարկը տեղի կունենա երեկոյան ժամը 19.00-ին հետևյալ հասցեում՝ Սուրբ Խաչ եկեղեցու սրահ, հասցեն՝ Soorp Khatch Church, 4906 Flint Drive, Bethesda, MD.
Նախքան Վաշինգտոնի միջոցառումը, Հակոբյանը այցելել է Ամերիկայի Ձայնի հայկական ծառայություն, հարցազրույց ունեցել լրագրող Արման Թարջիմանյանի հետ:
Վաշինգտոնից հետո Հակոբյանը կայցելի ևս երեք նահանգներ և քաղաքներ.
Չիկագո, սեպտեմբեր 10, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ The Armenian General Benevolent Union’s (AGBU) Chicago branch’s hall.
Դետրոյտ, սեպտեմբեր 11, կեսօրից հետո ժամը 13.օօ, Սուրբ Սարգիս եկեղեցու սրահ,հասցեն՝ Dearborn, Detroit, MI (Michigan).
Նյու Ջերսի, սեպտեմբեր 13, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ St. Leon Armenian Church/Charles and Grace Pinajian Youth Center, 12/61 Saddle River Road, Fair Lawn, NJ
Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբանն է (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր), Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր), Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակից (2005 թվականից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:
Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:
Հակոբյանը առաջիկայում կհրատարակի «Հայաստանը 1988-ից ի վեր. ժողովրդավարության և ավտորիտարիզմի փակուղում» հաստափոր հատորը:
Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն












