Հանդիպման վայրը Թաթուլ Հակոբյանի հետ. Նեշվիլ, Նյու Յորք, Բոստոն, Վաշինգտոն, Չիկագո, Դետրոյտ, Նյու Ջերսի

1039

2016 թվականի սեպտեմբերի 4-ից 13-ը լրագրող Թաթուլ Հակոբյանը Արցախյան կարգավորման, Երևան-Անկարա հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների և հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի թեմաներով դասախոսություններ կկարդա ամերիկյան յոթ քաղաքներում:

Դասախոսություն ունկնդրելուց բացի, ներկաները հնարավորություն կունենան ձեռք բերել Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախեան օրագիր», «Karabakh Diary: Green and Black», «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը», «Armenians and Turks» հատորները:

Ահա միջոցառումների քաղաքները և ժամանակացույցը.

1. Նեշվիլ, Թեննեսի նահանգ, սեպտեմբերի 4 կամ 5 (օրը, վայրը և ժամը կհստակեցվի շուտով),

2. Նյու Յորք, սեպտեմբեր 6, երեկոյան ժամը 19.00, Սուրբ Լուսավորիչ տաճար, հասցեն՝ St. Illuminator’s Cathedral, 221 East, 27th Street, New York, NY,

3. Բոստոն, սեպտեմբեր 8, երեկոյան ժամը 20.00, Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հասցեն՝ St. Stephen’s Church, 38 Elton Avenue, Watertown, MA,

4. Վաշինգտոն, սեպտեմբեր 9, երեկոյան ժամը 19.00, Սուրբ Խաչ եկեղեցի, հասցեն՝ Soorp Khatch Church, 4906 Flint Drive, Bethesda, MD,

5. Չիկագո, սեպտեմբեր 10, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ The Armenian General Benevolent Union’s (AGBU) Chicago branch’s hall.

6. Դետրոյտ, սեպտեմբեր 11, կեսօրից հետո ժամը 13.օօ, հասցեն՝ Dearborn, Detroit, Armenian Community Center, 19300 Ford Road, Dearborn, MI (Michigan).

7. Նյու Ջերսի, սեպտեմբեր 13, երեկոյան ժամը 19.30, հասցեն՝ St. Leon Armenian Church/Charles and Grace Pinajian Youth Center, 12/61 Saddle River Road, Fair Lawn, NJ

Թաթուլ Հակոբյանը ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբանն է (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր), Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր), Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակից (2005 թվականից ի վեր): Նրա ռեպորտաժները հեռարձակվում են ՍիվիլՆեթ առցանց հեռուստատեսությամբ:

Լրագրող Հակոբյանին շնորհվել է Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված 2016 թվականի «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակը ՝ Ղարաբաղյան հակամարտության հետևողական և համակողմանի լուսաբանման համար: 2005-ին Երևանի մամուլի ակումբը նրան ճանաչել է տարածաշրջանային խնդիրները լուսաբանող տարվա լրագրող: 2009-ին Երևանի մամուլի ակումբը նրան մրցանակ է շնորհել «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի համար: 2014-ին «Հայեացք Արարատէն. Հայերը և Թուրքերը» հատորը արժանացել է «Հայկաշեն Ուզունեան» մրցանակի և դրամական պարգևի:

Հակոբյանը առաջիկայում կհրատարակի «Հայաստանը 1988-ից ի վեր. ժողովրդավարության և ավտորիտարիզմի փակուղում» հաստափոր հատորը:

Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն

Դիտել նաև՝