Միհրան Հարությունյանին՝ Օլիմպիական արծաթ

1396

66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը Ռիո-2016-ի եզրափակիչում պարտվեց սերբ Դավոր Շտեֆանեկին և նվաճեց Օլիմպիական արծաթ: Գոտեմարտը ավարտվեց 1-1, սակայն հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը:

Էջմիածնեցի ըմբիշը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթել էր Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունաևին:

Վերջին անգամ Հայաստանը Օլիմպիական ոսկի նվաճել էր 1996-ին: Ատլանտայի Օլիմպիական խաղերում օլիմպիական չեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Նազարյանը։