Միհրան Հարությունյան (Հայաստան) – Ռասուլ Չունաև (Ադրբեջան)՝ 4 – 1

1536

Մի քանի ժամ անց Հայաստանը կարող է ունենալ առաջին օլիմպիական չեմպիոնը Ռիո-2016-ում: Դրա համար 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը պետք է եզրափակիչում հաղթի 2014 թվականի աշխարհի չեմպիոն սերբ Դավոր Շտեֆանեկին:

Հարությունյանը կիսաեզրափակիչում 4:1 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ռասուլ Չունաևին:

Հայ ըմբիշը քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Հանսու Ռյուին (Հարավային Կորեա):

Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թվականին Էջմիածնում:

 

Արխիվային լուսանկար