Հայաստանի Օլիմպիական բոլոր 13 չեմպիոնները. ո՞վ է լինելու 14-րդը

6770

Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում Հայաստանը տվել է խաղերի 13 հաղթող:

Նրանցից միայն մեկն է չեմպիոն դարձել, երբ Հայաստանը անկախ էր:

Ճիշտ է, 1992-ին Հայաստանը տվել է միանգամից երեք Օլիմպիական չեմպիոն, սակայն այդ տարի մեր հավաքականը հանդես էր գալիս ԱՊՀ ընդհանուր հավաքականի կազմում:

Մյուս 9 Օլիմպիական չեմպիոնները Հայաստանը տվել է խորհրդային տարիներին, երբ մեր հանրապետության մարզիկները հանդես էին գալիս ԽՍՀՄ հավաքականի կազմում:

Ահա բոլոր 13 Օլիմպիական չեմպիոնները.

Հրանտ Շահինյան (1923-1996), Սպորտային մարմնամարզություն
Հելսինկի 1952թ. 15-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Հրանտ Շահինյան
Ալբերտ Ազարյան (1929), Սպորտային մարմնամարզություն
Մելբուռն 1956թ., Հռոմ 1960թ., 16-րդ և 17-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Ալբերտ Ազարյան
Վլադիմիր Ենգիբարյան (1932), Բռնցքամարտ
Մելբուռն 1956թ., 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Վլադիմիր Ենգիբարյան
Իգոր Նովիկով (1929-2007)Ժամանակակից հնգամարտ
Մ, ելբուռն 1956թ., Տոկիո 1964, 16-րդ եւ 18-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Իգոր Նովիկով
Ֆաինա Մելնիկ (1945), Աթլետիկա սկավառականետում
Մյունխեն 1972թ., 20-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Ֆաինա Մելնիկ
Յուրի Վարդանյան (1956), Ծանրամարտ
Մոսկվա 1980թ. 22-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Յուրի Վարդանյան
Էդուարդ Ազարյան (1958), Սպորտային մարմնամարզություն
Մոսկվա 1980թ., 22 -րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Էդուրադ Ազարյան
Հոկսեն Միրզոյան (1961), Ծանրամարտ
Սեուլ 1988թ., 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Հոկսեն Միրզոյան

Լևոն Ջուլֆալակյան (1964), Հունահռոմեական ըմբշամարտ 

Սեուլ 1988թ., 24-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Լևոն Ջուլֆալակյան
Իսրայել Միլիտոսյան (1968), Ծանրամարտ
Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Իսրայել Միլիտոսյան
Մնացական Իսկանդարյան (1967), Հունահռոմեական ըմբշամարտ
Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Մնացական Իսկանդարյան
Հրաչյա Պետիկյան (1960), Հրաձգություն
Բարսելոնա 1992թ., 25-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Հրաչյա Պետիկյան
Արմեն Նազարյան (1974), Հունահռոմեական ըմբշամարտ
Ատլանտա 1996թ., 26-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն
Արմեն Նազարյան
Աղբյուրը՝ http://www.msy.am/
Գլխավոր լուսանկարում՝ Յուրի Վարդանյան