Սերժ Սարգսյանը մեկնում է Օլիմպիադա` Ռիո դե Ժանեյրո

1448

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:

Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանը ներկա կգտնվի մայրաքաղաք Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Նախատեսված են նաև ՀՀ Նախագահի պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի Հանրապետության ղեկավարության հետ:

Աղբյուրը՝ President.am