Ղարաբաղի հարցում Ռուսաստանի առաջարկները համընկնում են Թուրքիայի նախաձեռնության հետ. Չավուշօղլու

1792

Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Anadolu գործակալության հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ասել է.

«Մենք դիտարկում ենք Ռուսաստանի առաջարկները: Այդ նախաձեռնությունները համընկնում են այն նախաձեռնությունների հետ, որոնք ժամանակին առաջարկել էինք Հայաստանին: Ինչպես ռուսաստանցի, այնպես էլ ադրբեջանցի եղբայրները հանդես են գալիս նրա օգտին, որ Անկարան նույնպես իր ուժերի ներածի չափ ներդրում կատարի հակամարտության կարգավորման գործում: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ հակամարտության կարգավորման ուղղությամբ»: