Մեկ տարում Հայաստանի բնակչության թիվը նվազել է 10.400-ով

872

Հայաստանի մշտական բնակչությունը 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 995.1 հազար մարդ, գրում է Հայկական ժամանակ-ը: Անցած ուղիղ մեկ տարվա ընթացքում Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 10 հազար 400 ով:

Մշտական բնակչության այս թվի փոփոխությունը պայմանավորված է բնական հավելաճով` ծնվածների ու մահացածների թվի տարբերությամբ, ինչպես նաեւ հաշվառումից դուրս եկած բնակիչների թվով:

Այս հաշվարկի մեջ չեն մտնում երկրից արտագաղթած հայաստանցիները, ովքեր շարունակում են մնալ հաշվառման մեջ: Այլ կեպ ասած, հաշվառումից դուրս եկած հայաստանցիները կազմում են արտագաղթածների մի փոքր մասը միայն:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2016/05/25/300-000-immigration-800-hectars-lost-5-billion-debt-serzh-sargsyan/