ԵԱՀԿ-ն հորդորում է ցուցաբերել զսպվածություն, չդիմել բռնության, զերծ մնալ սադրանքներից

832

Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ:

Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին:

Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից:

Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակով