Երևանում ԱՄՆ դեսպանությունը «Սասնա ծռեր»-ին և իշխանություններին հորդորում է ցուցաբերել առավելագույն զսպվածություն

1186

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը

Մենք ողջունում ենք Էրեբունում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:

Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին:

Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով` մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն:

Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց: