Կասեցնել ոստիկանության բռնությունները և ահաբեկվածության մթնոլորտի ձևավորումը. Սաքունցի գրասենյակ

584

2016 թվականի հուլիսի 17-ից սկսած` ՀՀ Ոստիկանության կողմից քաղաքացիների նկատմամբ կիրառված ապօրինությունները՝ առանց իրավական հիմնավորման ազատազրկումները, պատշաճ իրավական օգնություն չտրամադրելը, որոնք, որպես կանոն, ուղեկցվում են ֆիզիկական և հոգեբանական ճնշումներով, 2016 թվականի հուլիսի 27-ի ժամը 04:00-ից ավելի են ուժգնացել:

Ներկայումս գործի է դրվել ոստիկանության ամբողջ զինանոցը, որի արդյունքում ձևավորվում է վախի և ահաբեկվածության մթնոլորտ:

Խստորեն դատապարտում ենք ՀՀ Ոստիկանության ապօրինի գործելակերպը և պահանջում ենք ՀՀ Նախագահից և ՀՀ գլխավոր դատախազից անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ոստիկանության բռնությունները, ապօրինությունները և ահաբեկվածության մթնոլորտի ձևավորումը Հանրապետությունում՝ խստիվ պահպանելով ՀՀ Սահմանադրությամբ և այլ օրենքներով սահմանված իրավական ընթացակարգերը և մարդու իրավունքները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ