Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին նշանակեց պաշտպանության նախարար. 1995-ի այս օրը

2131

1995-ի այս օրը՝ հուլիսի 27-ին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Վազգեն Սարգսյանին նշանակեց Հայաստանի պաշտպանության նախարար:

Վազգեն Սարգսյանը վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարության երեք սուպերնախարարներից էր: Մյուս երկու սուպերնախարարներն էին Սերժիկ Սարգսյանն (1996-ից հետո՝ Սերժ) ու Վանո Սիրադեղյանը:

Երեք սուպերնախարարներից հզորագույնը Վազգեն Սարգսյանն էր, ով 1998-ի փետրվարի 3-ին վճռեց Տեր-Պետրոսյանը հրաժարականը, իսկ 1999-ի հոկտեմբերի 27-ին դարձավ ահաբեկչության զոհ Հայաստանի Ազգային ժողովում: