Սերժ Սարգսյանը պետք է հեռանա. Զարուհի Փոստանջյան

1321

Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՊՊԾ գնդի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ  ուզում է խոսել ոստիկանապետի, նրա տեղակալի հետ:

«Ես ունեմ խնդրանք, ներս մտնել այդ  տղաներին տեսնել, բայց իմ խնդրանքը մնացել է անպատասխան… Սա անտարբերություն չէ, հրահանգված լռություն է: Իսկ հրահանգիչը փակվել է Բաղրամյան 26-ում»,- ասել է նա:

«Հայաստանում իշխանությունը չի գործում: Պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն»: «Քաղաքացիները բոլորը պետք է ընդվզեն, այլ ձև չկա այս խնդիրը լուծելու: Իսկ խնդիրը քաղաքական է՝ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա»,- ասել է Փոստանջյանը: