Արթուր Վանոյանը, մինչև սպանվելը, կրակել է իր ատրճանակի բոլոր 9 փամփուշտները. Արամ Հակոբյան

2740

Շիրակի մարզի «Հիմնադիր խորհրդարանի» պատասխանատու Արամ Հակոբյանը, ով Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհի մասնակիցներից է, Aravot.am-ին հեռախոսով պատմել է, թե ինչպես է սպանվել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:

«Մենք մարդ սպանելու մտադրություն բացարձակապես չենք ունեցել, մենք պահանջում էինք, որ իրենք հանձնվեին, չկրակեին, վերջը սա քաղաքական գործընթաց է: Նրանցից այդ մեկը սկսեց կրակել, ատրճանակում 9 փամփուշտ ուներ, 9-ն էլ կրակեց, վիրավորեց մեր ընկերներից մեկին, մերոնք էլ ստիպված ինքնապաշտպանության համար կրակեցին: Մյուսները բացարձակապես չդիմադրեցին, ու ոչ մեկին ոչինչ չեղավ, իսկ ինքը կրակեց: Ես չեմ կարող ասել՝ մեզանից ով է իրեն պատասխան տվել, բայց ինքն էր առաջինը, իհարկե, շատ ցավալի է, որ զոհ եղավ, մենք չէինք ուզում, որ զոհ լիներ»,- ասել է Հակոբյանը: