Ինչպես է սպանվել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը. Վարուժան Ավետիսյան

8101

Հիմնադիր խորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը, ով Ոստիկանության պարեկապահական ծառայության գնդի տարածքում է, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է, որ իրենք առայժմ շարունակում են սպասել, թե ոստիկանները երբ կկատարեն իրենց խոստումը ու կբերեն Ժիրայր Սեֆիլյանին, ով էլ իրենց անունից կբանակցի իշխանությունների հետ:

Ավետիսյանը հաստատել է, որ կա մեկ զոհ եւ չորս վիրավոր: Վիրավորներից երեքը գտնվում են հիվանդանոցում, զոհը ոստիկաններից է:

«Ոստիկանը մեր հորդորներին չանսալով կրակ էր բացել մերոնց վրա եւ հնարավոր չէր զսպել նրան, մարդիկ ինքնապաշտպանական նպատակներով կրակել են եւ վիրավորել: Մեկ վիրավորը ծանր է, մյուս երկուսն ավելի թեթեւ են, նրանք հիվանդանոցում են, մեկն այստեղ է, նրա վիճակը բարվոք է, նա գնդակային վիրավորում չի ստացել»,- ասել է Ավետիսյանը: