«Սեղանին կա փաստաթուղթ, որն ավելի վատն է, քան Մադրիդյան մայր փաստաթուղթը, այն ավելի վատն է, քան Կազանյան փաստաթուղթը»

1636

Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը հուլիսի 12-ին Ազատություն TV-ի եթերում ասել է.

«Սեղանին կա փաստաթուղթ, որն ավելի վատն է, քան Մադրիդյան մայր փաստաթուղթը, այն ավելի վատն է, քան Կազանյան փաստաթուղթը: Բանակցությունների սեղանին դրված է մի փաստաթուղթ, որի հիմնական կետերը երկուսն են, որը մենք կարող են անվանել ռուսական պլան կամ Լավրովի պլան: Այդ փաստաթուղթը ենթադրում է երկու հիմնական բան. ԼՂ-ին առաջարկում են միջանկյալ կարգավիճակ, որը հնարավոր է շատ մոտ է անկախության կարգավիճակին, բայց ցածր է անկախության կարգավիճակից, բայց շատ ավելի վերև է, քան ինքնավարությունը: Այսինքն՝ միջանկյալ կարգավիճակ է տրվում Ղարաբաղին: Դրա դիմաց ԼՂ-ը պետք է իր ուժերը դուրս բերի առնվազն հինգ շրջաններից: Կարող եմ պնդել, որ հայակական կողմը փորձում է տապալել այս փաստաթուղթը: Եթե հարցնում եք ինչով է վատը այս փաստաթուղթը Մադրիդյան փաստաղթղից, ապա … այնտեղ ասվում է, որ Ղարաբաղի ապագա կարգավիճակը որոշվում է բնակչության կամարտահայտության՝ պլեբեսցիտի միջոցով, այստեղ է փոփոխությունը, այսինքն՝ հանրաքվեի, կամարտահայտման հարցը մղվել է հետին պլան»:

Ավելի մանրամասն՝ դիտել. 

Կարդալ նաև.

https://www.aniarc.am/2016/06/26/putin-plan-nk-5-regions-interim-status/

Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)

https://www.aniarc.am/2016/04/13/madrid-principals-armenian-text/