Հենրիխ Մխիթարյան. հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը՝ 42 միլիոն եվրո

995
during the Bundesliga match between Borussia Moenchengladbach and Borussia Dortmund at Borussia-Park on January 23, 2016 in Moenchengladbach, Germany.

Հենրիխ Մխիթարյանը դարձավ հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը: Անգլիական “Մանչեստեր Յունայթեդը” Դորտմունդի “Բորուսիա”-ից հայ կիսապաշտպանին գնել է 42 միլիոն եվրոյով, հաղորդում է գերմանական Sueddeutsche Zeitung օրաթերթը:

Նախքան Մխիթարյանի գործարքը, հետխորհրդային տարածքի ամենաթանկ ֆուտբոլիստը ուկրաինացի հարձակվող Անդրեյ Շևչենկոն էր, որին անգլիական “Չելսի”-ն իտալական “Միլան”-ից 2006-ին գնել էր 40 միլիոն եվրոյով:

“Բորուսիա”-ի մեկ այլ կիսապաշտպան՝ թուրք Իլքայ Գյունդողանը, նույնպես տեղափոխվել է Մանչեստեր քաղաք, բայց “Սիթի”:

Լուսանկարում՝ Մխիթարյանի և Գյունդողանի գրկախառնությանը