«Սերժ Սարգսյանը ԼՂ կարգավորման այն տարբերակին է համաձայն, որի համար Տեր-Պետրոսյանին հեռացրին նախագահի պաշտոնից»

1927

Լրագրող Թաթուլ Հակոբյանը վստահեցնում է՝ Կազանյան փաստաթուղթը նման է 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փուլային լուծման առաջարկին:

Հիշեցնենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը օրեր առաջ հրապարակել էր ղարաբաղյան կարգավորման Կազանյան կոչված փաստաթուղթը, որը մինչև 2011թ. աշխատանքային փաստաթուղթ էր ԼՂ հիմնահարցի շուրջ բանակցային գործընթացի մասնակիցների համար:

«Կազանյան փաստաթուղթը, այո, համարում եմ, որ շատ մոտ է Լեւոն Տեր Պետրոսյանի 1997-ին առաջարկած կարգավիճակին, որը ագրեսիվ կերպով մերժեցին այն ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, այն ժամանակվա ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը, ամենազոր համարվող Վազգեն Սարգսյանը… այսօր բանակցային սեղանին դրված է նոր կազանյան փաստաթուղթ, որն ավելի վատն է, քան կազանյանը, որը մերժել է Ադրբեջանը: Լավրով-Պուտին պլանի եւ Տեր Պետրոսյանի առաջարկածի նմանությունն այն է, որ երկու դեպքում էլ Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է անորոշ ապագային: Ճիշտ է ռուսական առաջարկներում որոշակի առավելություն կա այն իմաստով, որ գոնե խոսք է գնում հանրաքվեի մասին, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը դա չի ընդունում ու դա իրականանալի չէ: Ինչպես 1997-ին, այնպես էլ այս Պուտին, Լավրով պլանում նույնպես կարգավիճակի հարցը թողնվում է ապագային: Տարածքների հարցը լուծվում է այնպես, ինչպես 1997-ին առաջարկում էր լուծել Տեր Պետրոսյանը: Երկու մեծ բայց կա. արդյոք ՀՀ եւ ԼՂ իշխանություններն ընդունելու են Լավրով-Պուտին պլանը, որովհետեւ ի տարբերություն 1997-ին, գոնե գրավոր տեքստում խոսք չէր գնում Քարվաճառը հետ տալու մասին, այս առաջարկներում, որը չի հրապարակվել, բայց որի բովանդակությանը ես ծանոթացել եմ, Քարվաճառի հարցը եւս թողնվում ապագային, ինչպես Լաչինը, վերադարձվում է հինգ շրջան»,- մեզ հետ զրույցում ասաց Թաթուլ Հակոբյանը:

Կարդալ նաև.

https://www.aniarc.am/2016/06/27/putin-plan-tatul-hakobyan-derenik-malkhasian-civilnet/

 

Արցախ. բարդ ընտրություն

https://www.aniarc.am/2016/06/26/putin-plan-nk-5-regions-interim-status/

Կազանի փաստաթուղթ (աշխատանքային տարբերակ)