Պապը ճանաչում է երեք ցեղասպանություն. Հայոց ցեղասպանություն, Հիտլերի և Ստալինի կողմից իրականացված

1031

Հայաստանից Վատիկան վերադարձի ճանապարհին՝ ինքնաթիռում, լրագրողների հետ զրույցում Հռոմի Ֆրանցիսկոս Պապը հերթական անգամ խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

«Ես խոսել եմ անցած դարի երեք ցեղասպանությունների մասին, մշտապես երեք՝ Հայոց ցեղասպանության, ապա Հիտլերի և վերջինը՝ Ստալինի կողմից իրականացված»,- նշել է Պապը:

Լուսանկարում՝ Պապը Արամ Ա-ի հետ