Հովհաննես Քաջազնունի՝ «Ազգ և հայրենիք». ԱՆԻ կենտրոնի նոր վերահրատարակությունը

991

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը վերահրատարակության է պատրաստում Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Ազգ և հայրենիք» կոթողային աշխատությունը:

Այն ընթերցողների սեղանին կդրվի սեպտեմբերի առաջին օրերին: Հատորը լինելու է ինչպես աբեղյանական, այնպես էլ՝ մեսրոպյան ուղղագրությամբ: Քաջազնունին գրել է արևելահայերենով:

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան ֆինանսապես աջակցել Քաջազնունու այս աշխատության վերահրատարակության գործին, կարող են գրել  aniarcf@gmail.com, info@aniarc.am հասցեներին կամ զանգահարել 098 65 53 21  հեռախոսահամարով:

Այս տարի ԱՆԻ կենտրոնը արդեն իսկ վերահրատարակել է Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» աշխատությունը, ինչպես նաև՝ ի պատասխան գրված Սիմոն Վրացյանի «Խարխափումներ», Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը», և այս հինգ հատորները մեկ գրքում ՝ «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

2015-ին ԱՆԻ-ն վերահրատարակել է Եղիշէ Քաջունու «Զօրավար Անդրանիկ» հատորը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն