Զրույց-քննարկում հայերի հետ Սան-Ֆրանցիսկոյում

761

Մայիսի 30-ի երեկոյան Սան-Ֆրանցիսկոյում՝՝կազմակերպությամբ The Armenian Unconference – Northern California-ի եւ հովանավորությամբ Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության, Հայաստան-Սփյուռք գործակցության, Արցախյան 4-օրյա պատերազմի եւ դասերի մասին տեղի ունեցավ քննարկում եւ հարց ու պատասխան լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ։

Ներկաները՝ հայեր Սան-Ֆրանցիսկոյից ու Սիլիկոնյան հովտից, հնարավորություն ունեցան նաեւ ձեռք բերել Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» եւ «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը» հատորները:

13310630_1144614212235789_8993079769830158283_n

Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):

Հակոբյանը հունիսի 2-ի երեկոյան Լաս Վեգասում (Նեվադա նահանգ) կհյուրընկալվի տեղի հայ համայնքի կողմից։ Նա տեղի St. Garabed Armenian Church & Cultural Center-ում զեկույց կունենա Արցախյան 4-օրյա պատերազմի, ներկա իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին։