Երեկոն Թաթուլ Հակոբյանի հետ Լաս Վեգասում. հունիս 2

676

Հունիսի 2-ի երեկոյան Լաս Վեգասում (Նեվադա նահանգ) տեղի հայ համայնքը կհյուրընկալի լրագրող Թաթուլ Հակոբյանին, ով Արցախյան 4-օրյա պատերազմի, ներկա իրավիճակի, Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին հրապարակային զեկույց կունենա տեղի St. Garabed Armenian Church & Cultural Center-ում:

Հակոբյանի Միացյալ Նահանգներ այցը ֆինանսավորել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):