Թաթուլ Հակոբյանը Բեյրութում Արցախյան պատերազմի թեմայով ելույթ ունեցավ շուրջ 100 հոգանոց լսարանի առաջ

987

Մայիսի 17-ին լրագրող Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Փյունիկ սրահում Արցախյան պատերազմի թեմայով ելույթ է ունեցել շուրջ 100 հոգանոց հայկական լսարանի առաջ:

26471932224_2970c89695_o

Հակոբյանը ցուցադրել է իր և ռեժիսոր Հակոբ Մանուկյանի՝ ՍիվիլՆեթի ռեպորտաժների հիմքով հավաքված ֆիլմը Արցախյան 4-օրյա պատերազմի և հետևանքների մասին: Մոտ կես ժամ տևողությամբ ֆիլմի ցուցադրությունից հետո նա մոտ մեկուկես ժամ պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի, որոնք հիմնականում վերաբերել են Արցախյան պատերազմին և վերջին զարգացումներին:

27077269295_09012341cb_o

Հակոբյանը ներկայացրել է նաև Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի վերջին հրատարակությունները, այդ թվում՝ նշանավոր հինգ դաշնակցականների՝ Քաջազնունու, Վրացյանի, Ջամալյանի, Դարբինյանի և Նավասարդյանի համատեղ հատորը, որը կրում է «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը:

Դասախոսության ավարտին տեղի է ունեցել գրքերի վաճառք:

Բանախոսը Բեյրութից ուղևորվելու է Միացյալ Նահանգներ:

Լրագրող Թաթուլ Հակոբյանի Բեյրութ այցը ֆինանսավորել է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը՝ համագործակցաբար Ազդակ օրաթերթի:

Թաթուլ Հակոբյանը Բեյրութի Ազդակ օրաթերթի Երևանի թղթակիցն է (2005 թվականից ի վեր), ՍԻՎԻԼԻԹԱՍ հիմնադրամի վերլուծաբան (2009-ից ի վեր), Երևանի պետական համալսարանի դասախոս (2010-ից ի վեր) և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող (2014-ից ի վեր):