Քաջազնունու և մյուս 4 երևելի ՀՅԴ-ականների հատորները՝ Գավառում, Եղեգնաձորում, Սիսիանում և Կապանում

756

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ապրիլի 22-ին և 23-ին իր վերջին հրատարակությունները կներկայացնի Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ բաց տարածքում: Դրանք կլինեն շնորհանդես-ցուցադրութուններ, որոնց ընթացքում գրասերները հնարավորություն կունենան 30-ից 50 տոկոս զեղջ գներով ձեռք բերել տասից ավելի հատորներ:

Կներկայացվեն հետևյալ գրքերը.

Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան- «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան- «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

և այս հինգ հատորները մեկ գրքում ՝

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագրով:

Բացի այդ կներկայացվեն ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հրատարակած և հեղինակած մյուս հատորները.

Եղիշէ Քաջունի – «Զօրավար Անդրանիկ»

Թաթուլ Հակոբյան – «Կանաչ ու սև. արցախյան օրագիր»

Татул Акопян – «Зеленое и черное: Карабахский дневник»

Թաթուլ Հակոբյան – «Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»:

Ապրիլի 22-ին, ուրբաթ, առավոտյան ժամը 11-ից 12-ը հանդիպում ենք Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում: Գրքերի շնորհանդես-ցուցադրությունը և վաճառքը տեղի կունենա քաղաքի կենտրոնական եկեղեցուն հարակից պուրակում:

Ապրիլի 22-ին, ուրբաթ, կեսօրից հետո ժամը 14-ից մինչև 15-ը հանդիպում ենք Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում: Գրքերի շնորհանդես-ցուցադրությունը և վաճառքը տեղի կունենա քաղաքի բաց թատրոնին հարակից պուրակում:

Ապրիլի 22-ին, ուրբաթ, երեկոյան ժամը 18-ից մինչև 19-ը հանդիպում ենք Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: Գրքերի շնորհանդես-ցուցադրությունը և վաճառքը տեղի կունենա Համո Սահյանի արձանին հարակից պուրակում:

Ապրիլի 23-ին, շաբաթ, կեսօրին՝ ժամը 11-ից մինչև 13-ը հանդիպում ենք Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում: Գրքերի շնորհանդես-ցուցադրությունը և վաճառքը տեղի կունենա Լեռնագործ հյուրանոցի դիմացի պուրակում:

Գրքերը կներկայացնի լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Միայն այդ օրերին և միայն այդ մեկական ժամերի ընթացքում Դուք հնարավորություն կունենաք գրքերը ձեռք բերել 30-ից 50 տոկոս զեղջով: Մասնավորապես, հինգ առանձին գրքույկները (Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», Սիմոն Վրացյան- «Խարխափումներ», Արշակ Ջամալյան – «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը», Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը») հնարավոր կլինի ձեռք բերել 1.000-ական դրամով, իսկ մոտ 800 էջանոց միացյալ հատորը («Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի»)՝ 5.000 դրամով:

Դուք հնարավորություն կունենաք 30-ից 50 տոկոս զեղջով ձեռք բերել նաև ԱՆԻ կենտրոնի և Թաթուլ Հակոբյանի հրատարակած և հեղինակած մյուս հատորները.

«Զօրավար Անդրանիկ»՝ 1.000 դրամ

«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»՝ 3.000 դրամ (երրորդ հրատարակություն)

«Зеленое и черное: Карабахский дневник»` 3.000 դրամ

«Հայացք Արարատից. Հայերը և թուրքերը»` 3.000 դրամ:

Թաթուլ Հակոբյանի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարներով՝

091 42 64 35 և 098 65 53 21,

էլեկտրոնային փոստով՝

aniarcf@gmail.com և tatarmen@yahoo.com

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն