Ղարաբաղյան կարգավորման ռուսական նախագիծը ենթադրում է տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին. «Իզվեստիա»

1148

Ռուսաստանը և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը ակտիվորեն աջակցելու են փոխզիջման հասնելուն Լեռնային Ղարաբաղի բանակցություններում, որոնք կմեկնարկեն առաջիկա օրերին, գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրները:

Պուտինը պատրաստ է կողմերին անձամբ համոզել գնալու փոխզիջման:

Երբ խոսքը վերաբերում է շփման գծում լարվածության թուլացմանը, կողմերից և ոչ մեկը պատրաստ չէ զիջման գնալու: Իսկ երբ խոսքը վերաբերում է ռազմական գործողությունների դադարեցմանը, երկու կողմերն էլ պատրաստ են նստելու բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն անմիջապես սկսում են հիշել փոխադարձ հավակնությունների մասին, և տարածքային հարցը դառնում է անլուծելի:

«Ծանր բանակցություններ են սպասվում, և առանց Ռուսաստանի օգնության՝ այստեղ հնարավոր չի լինի»,- ասել է «Իզվեստիա» թերթի աղբյուրը:

Կարգավորման Ռուսաստանի նախագիծը, ըստ «Իզվեստիա» թերթի աղբյուրի, հետևյալն է.

տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին,

հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում,

փախստականների վերադարձ

և Ղարաբաղի օրինականացում, այն է՝ սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում,

այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն՝

Ղարաբաղի պատկանելության շուրջ հանրաքվեի անցկացում:

Ըստ «Իզվեստիա»-ի աղբյուրի՝ կողմերից ոչ մեկը չի ցանկանում համաձայնել կարգավորման այս նախագծին, եթե հանրաքվեի արդյունքը կանխորոշված չլինի իր օգտին:

Հոդվածն ամբողջությամբ ռուսերենով կարդալ այստեղ https://www.aniarc.am/2016/04/19/putin-nk-armenia-azerbaijan/: