Յոթ անգամ Միացյալ Նահանգներում, բայց ոչ Սպիտակ տանը

1589

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է: Նախագահի կարգավիճակում յոթերորդ անգամ ԱՄՆ-ում հյուրընկալված Սերժ Սարգսյանին երբևէ չի հաջողվել մուտք գործել Սպիտակ տուն: Այս այցի ընթացքում նա ելույթ է ունեցել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT), վկայակոչել հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին, որը դասավանդում է MIT-ում: Դերենիկ Մալխասյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի և Արմեն Գրիգորյանի հետ: