Արցախի մշտական բնակչությունը՝ 150.932 մարդ, առկա բնակչությունը՝ 146.260

2552

Արցախի Ազգային վիճակագրական ծառայությունը ամփոփել է հանրապետության 2015 թվականի դեկտեմբերի 1-9-ը անցկացված մարդահամարի նախնական ցուցանիշները, որոնց համաձայն մարդահամարի ժամանակ (դեկտեմբերի 1-ի 0000ժամի դրությամբ) հաշվեգրված բնակչության նախնական ցուցանիշը կազմել է 150 հազար 932 մարդ:

Առկա բնակչության թվաքանակը ստացվել է մարդահամարի ժամանակ` 2015 թվականի դեկտեմբերի 1-ի 00  ժամի դրությամբ հաշվեգրված անձանց ընդհանուր թվաքանակից հանելով բացակայող անձանց թվաքանակը: Առկա բնակչության նախնական ցուցանիշը կազմել է 146 հազար 260 մարդ:

Մշտական բնակչության թվաքանակը կստացվի բոլոր հարցաթերթերի կոդավորման, մուտքագրման և ծրագրային մշակման արդյունքում, ինչը նախատեսվում է ավարտել 2016 թվականի նոյեմբերին: