Ջեյմս Բեյքըրը և Հիլարի Քլինթոնը Հայաստանում. լուսանկարներ

2179

Հայաստանի անկախության 25 տարիներին Միացյալ Նահանգների ոչ մի նախագահ կամ փոխնախագահ չի այցելել Հայաստան: Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին: ԱՄՆ միակ նախագահը, որ այցելել է Անդրկովկաս, եղել է Ջորջ Բուշ Կրտսերը: Նա 2005 թվականի մայիսին այցելել է Թբիլիսի, Վրաստան:

Թբիլիսիի Ազատության, նախկինում՝ Երևանյան հրապարակից նա ուղերձ հղեց վրաց ժողովրդին՝ ելույթը վերջացնելով վրացերեն երկու բառով՝ Սաքարթվելո Գաումարջոս, այսինքն՝ կեցցե Վրաստանը: Երեք տարի անց, երբ Միխեիլ Սաակաշվիլին պատերազմ սկսեց Հարավային Օսիան նվաճելու համար, ռուսները ցավալի հարված հասցրեցին: Եվ միայն ամերիկացիների միջամտությունը օգնեց, այլապես ռուսները պատրաստվում էին գրավել Թբիլիսին և ստորացնել Վրաստանի հավակնոտ առաջնորդին:

52796095

Ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաները, ովքեր այցելել են Երևան, եղել են ԱՄՆ երկու պետքարուղարներ՝ Ջեյմս Բեյքըրը և Հիլարի Քլինթոնը: 1992-ի փետրվարին Անդրկովկաս և նախկին խորհրդային այլ հանրապետություններ այցի շրջանակներում Բեյքըրը նախընտրեց գիշերել Երևանում, այլ ոչ Թբիլիսիում կամ Բաքվում:

Ահա այդ այցի մասին ԵՐԿԻՐ թերթի կարճ հրապարակումը.

Փետրվարի 8-ից ԱՊՀ-ի երկրներով իր շրջագայությունների ծրագրի շրջանակներում երեկ երեկոյան Մոսկվայից Երեւան ժամանեց ԱՄՆ-ի պետքարտուղար Ջեյմս Բեյքերը: Նրան ուղեկցում էին Սպիտակ տան մամուլի քարտուղար Մարգարետ Թաթուայլերը եւ այլ պաշտոնատար անձինք: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորեցին ՀՀ արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ-ի ժամանակավոր հավատարմատար Սթիվեն Մաննը:

Նույս օրը բարձրաստիճան հյուրին ընդանեց Հայաստանի Հանրապետության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Կարճատեւ հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին նաեւ փոխնախագահ, վարչապետ Գագիկ Հարությունյանը, ԳԽ-ի նախագահ Բաբկեն Արարքցյանը, արտգործնախարար Ր. Հովհաննիսյանը եւ ուրիշներ, բազմաթիվ այլ խնդիրների հետ քննարկվեց նաեւ Արցախի հարցը։ «Երկիր», 12 փետրվարի, 1992թ., թիվ 24 (113)

 

Հիլարի Քլինթոնը Հայաստանում
2010 թ. հուլիս

2010-ի հուլիսին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելեց Հայաստան ի թիվս հինգ այլ երկրների: Նա Երևանում Սերժ Սարգսյանին որակեց “խիզախ առաջնորդ”, բարձրացավ Հայոց ցեղասպանության հուշահամալիր և այն որակեց “անձնական այցելություն”:

Hillary-Edik
Հունիս, 2012

2012-ի հունիսին Քլինթոնը այցելեց Թբիլիսի, Երևան և Բաքու:

Hillary-Serzh
Հունիս, 2012

Հիմնական լուսանկարը և «Երկիր» օրաթերթի տեքստը՝ ankakhutyun.am կայքից