Մարտի 4-ին Ազգային գրադարանում ԱՂՈԹԱՐԱՆ-ի շնորհանդեսը՝ ձոնված Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանին

876

Մարտի 4-ին ժամը 13.00-ին Հայաստանի Ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքի ընթերցասրահում (մուտքը՝ Տերյան փողոցից) տեղի է ունենալու քնարերգու բանաստեղծ  Հովհաննես Ղազարյանի ԱՂՈԹԱՐԱՆպոեմի շնորհանդեսը՝ ձոնված Հունահայոց թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանին:

Շնորհանդեսը կազմակերպել են Հայաստանի Գրողների միությունը, Հայաստանի Ազգային գրադարանը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Մարտի 4-ը Գերաշնորհ Տեր Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանի ծննդյան տարեդարձն է: 

Միջոցառմանը ներկա կլինեն բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի գրչակից ընկերները, Գրողների միության ղեկավարությունը, ազգային, քաղաքական, պետական գործիչներ: Շնորհանդեսին ներկա կլինի նաև Խորեն Արքեպիսկոպոս Դողրամաջյանը:

Շնորհանդեսի ավարտին տեղի կունենա հյուրասիրություն:

Գրողների միության անդամ Հովհաննես Ղազարյանը բազմաթիվ բանաստեղծությունների, քառյակների, պոեմների հեղինակ է, որոնք ամփոփված են «Նոր ձայներ», «Ինքնանկար», «Վարդե անձրև», «Իններորդ ալիք» և այլ ժողովածուներում: Սովորել և ավարտել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան թատրոն-ստուդիան, Մոսկվայի Մ. Գորկու անվան Գրական ինստիտուտը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն