ԱՆԻ կենտրոնը իր նոր և նախորդ հրատարակությունները ներկայացրեց Գորիսում

970

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը Գորիսի Միրհավ հյուրանոցում փետրվարի 29-ի երեկոյան ներկայացրել է իր նոր ու հին հրատարակությունները, ինչպես նաև կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանի գրքերը:

Ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Գորիսում, ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ և ձեռք բերել այդ հատորները, այդ թվում՝

Հովհաննես Քաջազնունի- «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս»,

Սիմոն Վրացյան- «Խարխափումներ»,

Արշակ Ջամալյան- «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը»,

Ռուբէն Դարբինեան- «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի»,

Վահան Նավասարդյան- «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»:

Գրքերը ներկայացրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը: Նա պատասխանել է նաև ներկաների հարցերին:

12794367_1083175478379663_9007128399612509139_n

Ստեփանակերտից և Գորիսից հետո ԱՆԻ կենտրոնի հրատարակած գրքերի հաջորդ շնորհանդեսը կկայանա Երևանում՝ մարտի 3-ին ժամը 3-ին ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում (Իսահակյան փողոց, 16):

Շնորհանդեսի ավարտին կլինի հյուրասիրություն:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն