ԱՆԻ-ն հրատարակել է Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը» հատորը

1829

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հրատարակել է Արշակ Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը» հատորը:

Ջամալյանը երևելի ՀՅԴ-ական գործիչ էր, եղել Հայաստանի դեսպանը Վրաստանում, 1919-ին եղել խորհրդարանի անդամ, ապա 1920-ին վարչապետ Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունում նախարար: 1921-ի ամռանը Ռիգայում մասնակցել է ՀՅԴ-Բոլշևիկ բանակցություններին:

Ջամալյանի «Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը» հատորը հրատարակվում է առաջին անգամ: Որպես հոդվածաշար այս աշխատությունը տպագրվել է Բոստոնի ՀԱՅՐԵՆԻՔ ամսագրի 1924 թվականի համարներում:

«Հ. Քաջազնունին և Հ. Յ. Դաշնակցությունը» հատորը հրատարակվել է Լուսակն տպարանում: ԱՆԻ կենտրոնը հատորը վերահրատարակել է արևելահայերենով, աբեղյանական [Հայաստանում, Արցախում և նախկին խորհրդային հանրապետություններում բնակվող հայերի կողմից գործածվող ուղղագրություն] տարբերակով:

Ջամալյանի հատորը պատասխան է առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքին:

Նախորդ շաբաթ ԱՆԻ-ին վերահրատարակել էր Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» հատորը, որը նույնպես պատասխան է Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս» գրքին:

Առաջիկա օրերին Լուսակնի տպարանից դուրս կգան ԱՆԻ-ի վերահրատարակած ևս չորս հատորներ.

Ռուբէն Դարբինեանի «Մեր Պատասխանը Յովհաննէս Քաջազնունիի», 

Վահան Նավասարդյանի «Հ. Յ. Դաշնակցության անելիքը»,

Քաջազնունու «Հ. Յ. Դաշնակցությունն անելիք չունի այլևս», 

ինչպես նաև այս հինգ նշանավոր դաշնակցականների համատեղ հաստափոր հատորը, որը կրում է

«Հ. Յ. Դաշնակցությունը անելիք ունի՞, թե՞ չունի» խորագիրը:

Ինչպես համատեղ հատորի, այնպես էլ առանձին գրքույկների խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է:

Այս վեց գրքերի շնորհանդեսների մասին ԱՆԻ-ն կտեղեկացնի հավելյալ:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն