Ադրբեջանի զինուժը Նոյեմբերյանի հատվածում տարածք կամ հենակետ չի գրավել. video

1478

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական լրատվամիջոցների՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը, իբր երկրի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Օդունդաղ (հայերեն՝ Փայտասար) բարձունքը Հայաստան-Ադրբեջան սահմանի Նոյեմբերյան-Ղազախ հատվածում: Այս կեղծիքի զավեշտն այն է, որ Օդունդաղ բարձունքը կամ սարը մինչև ստորոտ դե-յուրե և դե-ֆակտո պատկանել է Ադրբեջանին և գտնվում է նրանց վերահսկողության տակ: Սիվիլիթասի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը պարզաբանում է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, որ իրականում ադրբեջանական զորքերը առաջ են շարժվել սեփական տարածքում և «գրավել» իրենց պատկանող բարձունքը:

Լուսանկարում՝ Ոսկեպար-Բաղանիս գնդակոծվող ճանապարհը Բաղանիս-Այրում և Յուխարը Աքսիպարա գյուղերի մոտ